Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Մելոդիա» ֆիրման թողարկել Է Ռախմանինովի ստեղծագործության անթոլոգիան

«Մելոդիա» ֆիրման թողարկել Է Ռախմանինովի ստեղծագործության անթոլոգիան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մելոդիա» ձայնագրող ֆիրման թողարկել Է Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործության խոշորագույն անթոլոգիան՝ կոմպոզիտորի 145-ամյակի տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:

Հավաքածուն պարունակում Է 33 սկավառակ, ներառյալ Ռախմանինովի հեղինակային ձայնագրությունները անցյալ դարի 20-30-ական թվականներին, Սերգեյ Պրոկոֆեւի մեկնաբանությունների արխիվային ձայնագրությունները, ներկայացված են դաշնակահարներ Վլադիմիր Գորովիցի, Սվյատոսլավ Ռիխտերի, Էմիլ Գիլելսի, ինչպես նաեւ մեր ժամանակակիցների՝ Գրիգորի Սոկոլովի, Վիկտոր Երեսկոյի եւ ուրիշների ձայնագրությունները:

Հոբելյանական հավաքածուն ներառում Է բոնուս՝ ավելի վաղ չհրապարակված ձայնագրությունների սկավառակ, որում տեղ Է գտել դաշնամուրի համար Երկրորդ կոնցերտը՝ նվագախմբի հետ: Սերգեյ Ռախմանինովը (1873-1943 թթ.) ռուս խոշորագույն կոմպոզիտոր Է, աշխարհի մեծագույն դաշնակահարներից ու դիրիժորներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am