Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթի քաղաքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի- Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի ղեկավարությամբ կկայանա Ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական էջում, նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ և գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Ռազմական կոմիտեի անդամներին կտեղեկացնի ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման աշխատանքների կարգի մասին:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակը կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում  և  ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ