Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից

Ազատ ոճային ըմբիշները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտվեց Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնության սփոփիչ գոտեմարտում: Սաֆարյանը 2:12 հաշվով զիջեց կուբացի Կաստիյոյին: Ազատ ոճայիններն ավարտեցին իրենց ելույթները:

Ազատ ոճային ըմբիշներից աշխարհի առաջնությանը մասնակցում էին 57 կգ Միհրան Ջաբուրյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ Դավիթ Սաֆարյանը, 74 կգ Վալտեր Մարգարյանը, 79 կգ Գրիգոր Գրիգորյանը, 97 կգ Գեորգի Կետոևը: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Հոկտեմբերի 25-ին կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am