Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ում Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք են գտել

ԱՄՆ-ում Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք են գտել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգում հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք են հայտնաբերել ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է The New York Times թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ կանչվել են սակրավորներ, որոնք սարքի կառավարվող պայթեցում են իրականացրել: Բեդֆորդ քաղաքի եւ Ուեսթչեսթեր օկրուգի իշխանությունները հրատարակությանը տեղեկացրել են, որ սկսել են պարզել պայթուցիկ սարքի տեղադրման հանգամանքներն ու դրդապատճառները: Դրա տեսակն առայժմ չի ճշտվում: Թերթը չի կարողացել պարզել՝ Սորոսն ինքն արդյոք իր տանն Էր գտնվում, երբ հայտնաբերվել Է պայթուցիկ սարքը: Ջորջ Սորոսը Soros Fund Management հեջ-ֆոնդի հիմնադիրն Է ու ղեկավարը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում Է մոտավորապես 25 մլրդ դոլար: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սորոսը նրան համարել Է դիկտատուրայի եւ ԱՄՆ-ն մաֆիոզ պետության վերածելու կողմնակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am