Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՀՀ նախագահն ու Հայկ Մարությանը մտքեր են փոխանակել Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Հայկ Մարությանը մտքեր են փոխանակել Երևանի զարգացման 
հեռանկարների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության:

Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին:

Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երևան իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ