NASA-ն պատրաստվում Է մարդիկ ուղարկել Վեներա
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) մշակել Է դեպի Վեներա օդաչուավոր թռիչքի նախագիծ: Այն ենթադրում Է մոլորակի ուսումնասիրում դիրիժաբլի միջոցով, որում գիտարշավի մասնակիցները կարող են անցկացնել մի ամբողջ ամիս, նախքան Երկիր վերադառնալը:
Նախագծի նկարագրությունը զետեղված Է NASA-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փոթորիկների մոլորակի» մակերեւույթի վրա իջնել չի ենթադրվում: Չնայած այն բանին, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման Է Երկրին, դրա մթնոլորտի առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ այդ երկնային մարմնի մակերեւույթն այն աստիճան Է շիկացած, որ այնտեղ կապարը կարող Է հալվել: Դրա փոխարեն մթնոլորտի վերին շերտերում՝ մոտավորապես 50 կիլոմետր բարձրության վրա, ճառագայթման խտությունն ու մակարդակը միանգամայն հիշեցնում են երկրայինը:
Հենց այստեղ Էլ, NASA-ի մասնագետների մտահղացմամբ, պետք Է մի ամբողջ ամիս անցկացնեն երկու աստղանավորդները՝ դիրիժաբլի անձնակազմը, որն ուղեծրից կիջեցվի պարաշյուտով: Այդ ամբողջ ժամանակ նրանք կկարողանան կատարել հետազոտություններ եւ «օդից» ուսումնասիրել մոլորակը: Այնուհետեւ, երբ պաշարեղենն ու թթվածինն սպառվելու վրա լինեն, անմիջականորեն դիրիժաբլից կնետվի հրթիռ, որով անձնակազմը կվերադառնա ուղեծիր, որտեղ նրանց կսպասի տիեզերանավը, որով նրանք արդեն կուղեւորվեն Երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում