Life

Չինաստանը պլանավորում Է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պլանավորում Է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պլանավորում Է մինչեւ 2022 թվականն ուղեծիր արձակել մինչեւ չորս «Արհեստական Լուսին» (Renzao Yueliang, «Ժենցզաո յուելյան») արբանյակներ՝ գիշեր ժամանակ Երկրի մակերեւույթի լուսավորման համար ութ անգամ ավելի ինտենսիվ արտացոլման միջոցով, քան Երկրի բնական արբանյակը: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է China Daily թերթը, այդ օբյեկտներից առաջինը պլանավորվում տիեզերք արձակել արդեն 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանը պլանավորում Է Չենդու քաղաքի (Սիչուանի նահանգ, Հարավարեւմտյան Չինաստան) երկնքում «Արհեստական Լուսինն» ուղեծիր դուրս բրել Սիչան տիեզերակայանից (գտնվում Է նույն տարածաշրջանում) 2020 թվականին»,- նշել Է հրատարակությունը: «Եթե արձակումը հաջող լինի, եւս երեք այդպիսի օբյեկտներ կարձակվեն 2022 թվականին»,- մեջբերում Է թերթը Չենդու քաղաքում Տյանֆուի նոր շրջանի Գիտական ասոցիացիայի ղեկավար Ու Չունֆենի խոսքը, որը տնօրինում Է այդ նախագիծը: «Արհեստական Լուսինը» լուսավորման արբանյակ Է՝ գիշերը բնական արբանյակի լրացման համար, մասնագետների գնահատումներով՝ այն ութ անգամ ավելի պայծառ կլինի: Այդ բնութագրերին կհասնեն այն բանի շնորհիվ, որ վերջինս կգտնվի Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա, ինչը շատ ավելի մոտ Է մինչեւ Լուսին 380 հազար կիլոմետր հեռավորությունից»,- հավելել Է գիտնականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում