Հասարակական

Վալերի Օսիպյանը ճիշտ է համարում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու վարչապետի որոշումը

1 րոպեի ընթերցում

Վալերի Օսիպյանը ճիշտ է համարում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու վարչապետի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լավ կաշխատի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Օսիպյանը նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման շուրջ քննադատություններին:

«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում էր, և, կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց Օսիպյանը:

Հարցին՝ կա՞ն այլ մարդիկ, ովքեր նախկինում պաշտոն են ունեցել և կարող են մաս կազմել նոր կառավարությանը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում