Քաղաքականություն

Լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին

1 րոպեի ընթերցում

Լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթները դրական չի համարում: Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում ինքը սատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:

«Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ՝ այս փուլում: Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում