Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

«Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել էինք և ներկայացրինք մեր մոտեցումները: Ներկայացրինք երեք առաջարկություն: Եվ դրանց մերժումը ուներ մեկ բացատրություն՝ մինչ դեկտեմբերին չենք հասցնի դրանք անել, ժամկետները սեղմ են»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց՝ իրենք հենց դրա համար է, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Իրենց առաջարկներից մեկը վերաբերել է բաց կամ փակ ցուցակներին: Առաջարկել են ընտրությունների արդյունքներով կուսակցությունների խորհրդարան մուտքի քվեների շեմը նվազեցնել: Առաջարկել են նաև տարբերակ, որի միջոցով ընտրությունների ժամանակ պիտի արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլ նաև դրանց ծավալը, ինչը թույլ կտար դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները

«Այնուամենայնիվ, ցանկացած առաջարկած քայլ մենք միշտ էլ ողջունել ենք: Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց մենք պետք է ողջունենք: Օրինակ՝ կա ռեյտինգային կարգից հրաժարում, անցողիկ շեմի իջեցում: Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են»,- նշեց խմբակցության ղեկավարը:

 Կողմ կամ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ն իր քննարկումը կանի երկուշաբթի ու կհայտնի այդ մասին

Ռուստամյանը հույս հայտնեց, որ իրենց երեք առաջարկները նորից քննության առարկա կդարձնեն: Նա նորից շեշտեց՝ կառավարությունը դրանք չի ընդունում ոչ թե մերժելու, այլ ժամկետների մեջ չտեղավորվելու տրամաբանությամբ: Ռուստամյանը նշեց՝ դրա համար էլ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հապճեպ են համարում:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանության է տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթինԳործադիրն առաջարկել է  ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ  Զեյնալյանին հանձնարարել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ  քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետՆրանք, ըստ էության, հոկտեմբերի 16-ին քննարկումներ ունեցան ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների հետ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am