Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը

Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանվել Է Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը, քաղցկեղային հիվանդության դեմ պայքարից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Vulcan ներդրումային ընկերության հրապարակած հայտարարության մեջ, ընկերություն, որը հիմնադրել Է Ալենը:

«Խորը վշտով հայտնում ենք մեր հիմնադիր Փոլ Ալենի մահվան մասին»,- նշված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ալենը Microsoft-ը Բիլ Գեյթսի հետ հիմնադրել Է 1975 թվականին: Այն բանից հետո, երբ նրա մոտ առաջին անգամ լիմֆոմա ախտորոշեցին, Ալենը հարկադրված Էր հեռանալ ընկերությունից: Ընդսմին նա պահպանել Է կորպորացիայի բաժնետոմսերի մեծ փաթեթի վերահսկողությունը եւ շարունակել Է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ: Ալենը կանոնավոր կերպով գումարներ Էր տրամադրում բարեգործական ծրագրերի, հովանավորում Էր գիտական հետազոտություններ եւ Սիեթլում հիմնել Է Գիտական ֆանտաստիկայի թանգարանը: Այս տարվա մարտին Forbes-ի հրապարակած՝ միլիարդատերերի ցուցակում գործարարն զբաղեցրել Է 44-րդ հորիզոնականը՝ շուրջ 20,5 միլիարդ դոլար կարողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am