Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել ՊՎԾ-ի ընթացիկ ստուգումներից

Դավիթ Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել ՊՎԾ-ի ընթացիկ ստուգումներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության  պետական վերահսկողական ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում քրեկատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը: 

«Մենք հիմա քրեակատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ենք ստուգումներ անցկացնում: Նաև ընթացիկ «ճգնաժամային» իրավիճակներ եղան՝ Ուրցաձոր ու Անի համայնք գնացինք: Այդ երկու համայնքներում ստուգումներ իրականացնելը պլանավորված չէին, բայց արեցինք, քանի որ քաղաքացիների բողոք կար, մեզ ասում էին, որ չարաշահումներ են տեղի ունեցել, հիմա ուզում ենք հասկանալ, թե որոնք են դրանք: Ստուգումներ են իրականացվում նաև ճանապարհային ոստիկանություններում»,- ասաց Սանասարյանը:

ՊՎԾ պետն անդրադարձավ նաև Մարալիկ կատարած այցին:

«Քաղաքացիների բողոքներն ենք լսել, մնացածը պետք է պարզվի ուսումնասիրությամբ, թե ինչ խնդիր կա: Համայնքապետարանից փաստաթղթեր չեն հանձնել, քանի որ ոչ աշխատանքային օր էր: Երկուշաբթի օրը մեր աշխատակիցները կլինեն Անի համայնքում»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Մարալիկում տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]