Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների

Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երեւանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի թանգարանին: Երեւանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան' հայոց տասներկու մայրաքաղաքաների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am