Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ՀՀ վարչապետի նստավայրում մեկնարկեց Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող հասցեում մեկնարկել  է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ