Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում

Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող Է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն Է եւ մեզ հարկավոր Է վերացնել լարվածությունը, որը կարող Է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել Է Դուխովնեն:

Նա հայտնել Է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական:

Հանդիպման ընթացքում, որը տեղի Է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան խորհրդակցությունների շրջանակում, պատվիրակությունների 50-ից ավելի ղեկավարներ անցկացրել են նստաշրջաններ՝ նվիրված միջազգային ֆինանսական խնդիրներին, Աֆրիկայում մասնավոր ներդրումների խթանման նախաձեռնությանը եւ ֆինանսական ինտեգրացման օրակարգին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am