Բակո Սահակյանն Արման Թաթոյանի հետ քննարկել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների միջև համագործակցությունը
20:12, 11 Հոկտեմբեր 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում