Բակո Սահակյանն Արման Թաթոյանի հետ քննարկել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների միջև համագործակցությունը

Armenpress 20:12, 11 Հոկտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am