Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը մի քանի բառ փոխանակեց Սոֆյա ռոբոտի հետ

Վարչապետ Փաշինյանը մի քանի բառ փոխանակեց Սոֆյա ռոբոտի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում մի քանի բառ փոխանակեց արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումում իր ելույթից հետո տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մոտեցավ նաև Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակեց նրա հետ: Վարչապետը հարցրեց Սոֆյային՝ կարող են արդյո՞ք նրա հետ լուսանկարվել, Սոֆյայի պատասխանն էր՝ իհարկե:

Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնգկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Նա նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց հույզերը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկել էր տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am