Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնության յուրաքանչյուր դեպք. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնության 
յուրաքանչյուր դեպք. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի  հարցին՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլի Լիտցենբերգերը:

«Որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ մենք աշխատում ենք երեք սկզբունքների շրջանակներում. մեկը՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իսկ երրորդը`ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այդ երեքից յուրաքանչյուրը կարևոր է: Համանախագահող բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դատապարտում են ցանկացած բռնություն և շփման գծում բռնության կիրառման ցանկացած սպառնալիք, որը խախտում է խաղաղ գործընթացը, ինչպես նաև 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է դիվանագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am