Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դեսպանը  բարձր գնահատեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը

Ֆրանսիայի դեսպանը  բարձր գնահատեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի  կազմակերպչական աշխատաքները հիանալի են կատարված: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ոչ միայն իր կարծիքն է, այլ նաև Հայաստան ժամանած մյուս պատվիրակությունների:

«Ֆրանկոֆոնիան  հիանալի է կազմակերպված, և դա ոչ միայն  իմ կարծիքն է, այլ նաև այլ ներկայացուցիչների:  Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում բոլոր պատվիրակությունները այդ մասին ընդգծեցին»,- ասաց Լաքոթը:

Դեսպանի կարծիքով` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը միայն  պաշտոնական գագաթնաժողով չէ, այլ նաև տոն է:

«Դա տոն է, որի միջոցով ցույց են տալիս, որ ֆրանսերենը մի լեզու է, որը միավորում է տարբեր երկրներ,  տարբեր ազգեր: Մենք  Ֆրանսիայի տաղավարի միջոցով փորձում ենք ցույց տալ, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է: Ինչպես տեսնում եք՝ այստեղ կան և թվային տեխնոլոգիաներ, և արհեստներ, և կրթության մասին տեղեկություններ: Սա հնարավորություն է Հայաստանի բնակիչներին ծանոթանալ Ֆրանկոֆոնիային և ֆրանսերենին»,- ընդգծեց Լաքոթը:

Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական  բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:

Ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան տեղադրել է իր տաղավարը, որը ստեղծվել է Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով. այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր եւ շատ ավելին կլինի ներկայացված Ֆրանսիայի տաղավարում, որը կգործի հոկտեմբերի 7-ից 12-ը, ժամը 12:00 -20:00-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am