Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կրակոցներ Երևանում. սպանվել է ԱԺ նախկին պատգամավորը

Կրակոցներ Երևանում. սպանվել է ԱԺ  նախկին  պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։ 

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանույունը խոստանում է դեպքի մանրամասներին անդրադառնալ առաջիկայում։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ  կրակոցների հետևանքով սպանվածն ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am