Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացել է տարածաշրջանում կոնֆլիկտի հավանականությունը. Ջոն Քերի

Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացել է 
տարածաշրջանում կոնֆլիկտի հավանականությունը. Ջոն Քերի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացնում է երկրների միջեւ ռազմական առճակատման վտանգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով lenta.ru-ին, այս մասին նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայնագրից դուրս գալով, տարածաշրջանում կոնֆլիկտն ավելի հավանական է դարձել:  Կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ Միացյալ Նահանգները ռմբակոծեն Իրանը»,-ասել է նա:

Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:

ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին  և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայնԻրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:

Մայիսին Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am