+ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա շանսոնյեի հիշատակին նվիրված արարողություն
15:19, 4 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա շանսոնյեի հիշատակին նվիրված արարողություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 12:00-ին կկազմակերպվի ուղիղ հեռարձակում Ֆրանսիայից, իսկ 19:00-ին՝ տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ-համերգաշարի ցուցադրություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում