Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվն ավելանում է

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ 
իրականացնող օպերատորների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Յունիբանկը» ներառվեց օպերատորների ցանկում, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: «Այժմ գործում է 9 օպերատոր, որոնց կողմից իրականացվում է 67 գործառույթ: Մենք ստացել ենք «Յունիբանկի» դիմումը, որն  ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին: Օպերատորների ցանկը կդառնա 10», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ օպերատորների կողմից կմատուցվեն իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի և այլ ոլորտների ծառայություններ, այդ թվում՝ Ոստիկանության և Արտգործնախարարության կողմից մատուցվող ծառայություններ:

10 օպերատորները միասին Հայաստանում ունեն 130 գրասենյակ, և մարդը կարող է մտնել ցանկացած գրասենյակ և պահանջել, օրինակ, իր դատվածության մասին տեղեկանք:

«Մի շարք տեղեկանքներ, որ քաղաքացիները պետական մարմիններից են ստանում և բազմաթիվ հերթեր են գոյանում, հիմա կարող են ստանալ այս օպերատորներից՝ բանկերից և «Հայփոստից», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով տարբեր միջոցներով հանրությանն իրազեկել մատուցվող ծառայությունների մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am