Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փաշինյանի ու Ալիևի միջև օպերատիվ կապ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Փաշինյանի ու Ալիևի միջև օպերատիվ կապ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները 
շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չի, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»,- ասաց Փաշինյանը:

Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որևէ նորություն ունի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների մասին:

«Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի խնդիր՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: Արդյոք հասցրել եք ճշտել ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի հետ կապված որևէ նորություն»,- Աշոտյանի հարցին վարչապետը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի դուք նաև այդ հարցերի պատասխանները ստանաք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am