Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ վարչապետն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու պահանջ է տեսնում

ՀՀ վարչապետն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արագ 
անցկացնելու պահանջ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են և պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ողջ միջազգային հանրության , պոտենցիալ ներդրողների և գործարար միջավայրի համար  կարևոր է ընտրությունների անցկացումը՝ համոզվելու համար, որ գոնե միջնաժամկետ ծրագրերը իրենք կարող են վստահ իրականացնել: «Խորհրդարանական ուժերի հետ պետք է ընտրությունների թեմայով քննարկումներ ունենանք, և ես հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության: Երևանի ավագանու ընտրություններում դրված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը, և «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն հավաքելով՝ ցույց տվեց,  որ Հայաստանի հանրությունը հստակ պահանջ է ձևավորում արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-շեշտեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջը այդքան էլ ամբողջական չէ, իրենք կգտնեն փաստարկներ, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է, քան որոշ գործընկերներ պատկերացնում են: «Ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է սիրո և համերաշխության մթնոլորտում հասնել այս խնդրի լուծմանը: Հետընտրական շրջանում, երբ կրքերը որոշակիորեն հանդարտված են, մենք պետք է նման մթնոլորտում խորհրդարանական ուժերի, քաղաքական ուժերի հետ այս հարցը քննարկենք և գանք լուծումների»,- ընդգծեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am