Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներն քննարկել են համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներն քննարկել են համագործակցության 
հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և  Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Նախարար Մնացականյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունը և հանձնառությունը համամարդկային արժեքների նկատմամբ: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերակատարությունը երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի ու Ուրուգվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներն ու առաջնահերթություններն՝ ընդգծելով բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am