Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ մշակութային 
կապերի աշխուժացումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը՝ այդ համատեքստում կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրամիություն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի իրագործման շուրջ։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն անդրադարձել են Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես հիմնական ուղղություն առանձնացնելով նորարարությունը և թվային օրակարգը: Այս առումով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաստատված պտղաբեր երկկողմ համագործակցությունը՝ այդ առնչությամբ ընդգծելով փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ նախաձեռնելու կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը և պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումների կարևորությունը՝ որպես օրինակ բերելով Երևանում և Տալլինում Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am