Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Բեռլինում կայացել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված միջոցառում


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Սաար երկրամասի լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն:

Ռոլանդ Թայսը, մասնավորապես, նշել է, որ Սաար երկրամասն հանդիսանալով երկրի ամենաֆրանկոֆոն տարածաշրջանը՝ Գերմանիայում հանդես է գալիս որպես կամուրջ` առաջ քաշելով «Ֆրանսիա» ռազմավարությունը, որի հիմնակնա նպատակն է մի քանի տարվա ընթացքում ֆրանսերենը դարձնել երկրամասի երկորդ պաշտոնական լեզուն։ Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն իր խոսքում անդրադարձել է ֆրանս-գերմանական համագործակցությանը, նաև արդեն սկիզբ Ֆրանկոֆոնիային նվիրված հայ-գերմանա-ֆրանսիական եռակողմ փոխգործակցությանը: Վերջինս կարևորել է և հաջողություն մաղթեց Երևանում կայանալիք ՖՄԿ 17-րդ գագաժողովը։

Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշել է, որ միջոցառումը հատկանշական է, քանի որ սա առաջին հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ խոշոր միջոցառումն է, որ տեղի է ունենում Գերմանիայում: Բացի այդ մի քանի շաբաթից Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը և այդ իսկ պատճառով միջոցառումը նվիրված է հայաստանյան գագաթաժողովին, դրա կարևորությանը, ֆրանկոֆոն երկրների և ժողովուրդների հանրության դավանած լեզվական և արժեհամակարգային սկզբունքների և նպատակների հանրայնացմանն ու տարածմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ֆրանկոֆոնիան պարզապես լեզվական համայնք չէ, այլ արժեհամակարգ, որի առանցքում մարդասիրության, հանդուրժողականության, խաղաղ համագոյակցության, ժողովրդավարության սկզբունքներն են, որոնց դարեր շարունակ փափագել և որոնք հետևողականորեն փորձել է կյանքի կոչել հայ ժողուրդը:

Ելույթներից հետո տեղի է ունեցել  կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են  Սաար երկրամասի փոխվարչապետ, Եվրոպական հարցերով պետքարտուղար Ռոլանդ Թայսը, Բեռլինում ֆրանսիական կենտրոնի ղեկավար Ֆլորիան Ֆանգմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իրմգարդ Մարիա Ֆելլները, ինչպես նաև հայ-գերմանա-ֆրանսիական երիտասարդների փոխանակաման ծրագրի մասնակից Հենրիետե Բրաունը:

Քննարկմանը Տիգրան Բալայանը ներկայացրել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցության նշանակությունն ու կարևորությունը, ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում Հայաստանի ներդրումը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մշակվող փաստաթղթերին, տեղեկացրեց հայկական կողմի մի շարք նախաձեռնությունների մասին։

Միջոցառմանը հայ և եվրոպացի հեղինակների կատարումներով հանդես է եկել գերմանաբնակ հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ