Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեդիայում հայտարարել են «Նպատակահարմար կենսաապահովման համար» մրցանակի դափնեկիրները

Շվեդիայում հայտարարել են «Նպատակահարմար կենսաապահովման համար» մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայից իրավապաշտպանները, Բուրկինա-Ֆասոյից ֆերմերը, ավստրալացի գյուղատնտեսը, ինչպես նաեւ Գվատեմալայում կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկներն արժանացել են «Նպատակահարմար կենսապահովման համար» մրցանակին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է սեպտեմբերի 24-ին Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն առաջին անգամ են ստանում այդ պարգեւը, որը Նոբելյան անվանակարգերի յուրօրինակ լրացում Է ծառայում:

Այն նշում Է նվաճումները գործունեության այն կարեւոր ոլորտներում, որոնք ներառված չեն Ալֆրեդ Նոբելի հեղինակավոր մրցանակներով: Ժյուրին իրավապաշտպաններ Աբդուլլա ալ Համիդին, Մուհամեդ Ֆահդա ալ Կախտանիին եւ Վալիդ Աբու ալ Հեյրին պարգեւատրել են «Սաուդյան Արաբիայի ամբողջատիրական քաղաքական համակարգի բարեփոխմանն ուղղված արիակամ ջանքերի համար»:

Ներկայում բոլոր երեք դափնեկիրները գտնվում են բանտում. ալ Համիդին եւ ալ Կախտանիին 2013 թվականին 11 եւ 10 տարվա ազատազրկման են դատապարտել անկարգություններ հրահրելու եւ «չթույլատրված կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով, իսկ ալ Հեյրը 2014 թվականին 15 տարվա բանտարկության Է դատապարտվել իշխանությանը չենթարկվելու եւ «միջազգային կազմակերպությունների հետ շփվելու միջոցով պետությանը վարկաբեկելու» համար: Մրցանակի Է արժանացել նաեւ Բուրկինա-Ֆասոյից ֆերմեր Յակուբա Սալադոգոն «անբերրի հողերն անտառների վերածելու» համար: Ավստրալացի ագրոնոմ Թոնի Ռինաուդոյին պարգեւը շնորհվել Է այն բանի օրինակ ցույց տալու համար, թե «ինչպես նվազագույն ծախսերով կարելի Է չորացած հողերը վերածել ծաղկուն դաշտերի, ինչը կարող Է բարելավել միլիոնավոր մարդկանց գոյապայմանները»:

2018 թվականի պատվավոր մրցանակը կստանան նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկներ Տելմա Ալդանան (Գվատեմալա) եւ Իվան Վելասկեսը (Կոլումբիա) «իշխանության չարաշահումների բացահայտման եւ կոռուպցիայի հետապնդման նորարարական աշխատանքի համար», ինչը մեծացնում Է «վստահությունը հասարակական ինստիտուտների նկտամամբ»: Պարգեւը սահմանվել Է 1980 թվականին գրող եւ գիտնական Յակոբ ֆոն Ուկսկյուլի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նրանց, ովքեր հրատապ խնդիրների գործուն լուծումներ են առաջարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am