Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ-ը եւ Չինաստանը ներմուծման նոր մաքսատուրքեր են սահմանել միմյանց ապրանքների վրա

ԱՄՆ-ը եւ Չինաստանը ներմուծման նոր մաքսատուրքեր են սահմանել միմյանց ապրանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա: Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր սակագներ են սկսել գործել ամերիկյան ապրանքների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ կողմերը սակագներ Էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել Է ՉԺՀ-ին, որ Չինաստանի կողմից հայելային միջոցառումների դեպքում մաքսատուրքերը հավելյալ կարող են տարածվել 267 մլրդ դոլար գումարի ապրանքների վրա: Այդպիսով, հաշվի առնելով 50 մլրդ դոլարի չափով արդեն գործող մաքսատուրքերը, գործնականում ԱՄՆ-ում մաքսատուրքեր կդրվեն չինական ամբողջ ներմուծման վրա, որը գերազացնում Է տարեկան 500 մլրդ դոլարը: Իր հերթին Չինաստանը տարեկան ԱՄՆ-ից ներմուծում Է մինչեւ 190 մլրդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ստեղծված պայմաններում Չինաստանը կարող Է հրաժարվել առեւտրական տարաձայնությունների շուրջ բանակցություններից, որոնց անցկացման նախաձեռնությամբ հանդես Է եկել Վաշինգտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am