Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել

ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

«Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու վայրի վերաբերյալ: Նաև հարցնում էին, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցել քվեարկությանը»,- ասաց Հակոբյանը:

Իրավաբանական վարչության պետը ներկայացրեց նաև ԶԼՄ-ներում ներկայացված նյութերին ու դրանց ուսումնասիրությունները:

«Ամենահաճախ հանդիպող ենթադրյալ խախտումը, որը ներկայացվել էր, վերաբերում էր կահավորմանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանց մի մասը չէր համապատասխանում իրականությանը, մյուս բոլոր դեպքերում տեղեկացվել են տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներն ու իրավիճակը շտկվել է: Ընդհանուր առմամբ՝ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստուգվել են, շատ հաճախ իրազեկում էին ոչ միայն տեղի ունեցածի մասին, այլև այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու կապակցությամբ»,- նշեց Լիլիա Հակոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am