Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20  պաստառ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը` ամփոփելով Երևանի արտահերթ ընտրություններում նախընտրական քարոզչության ընթացքը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով  նախընտրական քարոզչության գործընթացին վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Թեև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմումներ, սակայն ԿԸՀ-ի  հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ , որոնք հեռացվել են», -նշեց Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր փակցնելու համար Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում առանձնացված են եղել հատուկ վայրեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար և ապահոված է եղել հավասար հնարավորություններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am