Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐևՄԵՆՊՐԵՍ: 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին քննչական կոմիտեն կտեղեկացնի պարբերաբար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]