Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները

Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային 
դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած  գրառմամբ  նշել է Ալիևը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին և դեռևս չեն ավարտվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]