Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին դեռևս վաղ է խոսել. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին դեռևս վաղ է խոսել. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ազգային ժողովի ինքնալուծարման հարցին՝ Բաբլոյանը նշեց, որ այս պահին ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:

«Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,- եզրափակեց գերատեսչության նախագահը:

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Վարչապետի կարծիքով՝  փոփոխությունների իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն Վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանի՝ ինքնալուծարման մասին որոշում ընդունելու դեպքում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]