Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. Համաշխարհային բանկ

Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի Երկրի վրա գոյացող աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող Է ավելանալ 70 տոկոսով, եթե պետությունները չմիավորեն ջանքերը եւ չձեռնարկեն քայլեր՝ ուղղված թափոնների վերամշակմանն ու պլաստիկի սպառման կրճատմանը:

Այս կանխատեսումն Է բովանդակում Համաշխարհային բանկի սեպտեմբերի 20-ին տարածված զեկույցը, որը նվիրված Է շրջակա միջավայրի գլոբալ աղտոտման դեմ պայքարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցում շարադրված տվյալների համաձայն, արագացող ուրբանիզացիայի եւ երկրի վրա ազգաբնակչության աճի հետեւանքով մինչեւ 2050 թվականը կարող Է տարեկան գոյանալ մինչեւ 3,4 մլրդ տոննա աղբ այն դեպքում, երբ 2016 թվականին այդ ցուցանիշը գնահատվում Էր 2,01 մլրդ տոննա: Ընդ որում՝ նշվում Է, որ աշխարհում բոլոր թափոնների մեկ երրորդից ավելին (34 տոկոսը) ստեղծում Է աշխարհի բնակչության 16 տոկոսը առավել բարձր կենսամակարդակ ունեցող երկրներից: Արեւելյան Ասիան եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատասխանատվություն են կրում Երկրի վրա գոյացող աղբի 23 տոկոսի համար: Զեկուցի հեղինակները կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը Աֆրիկայի՝ Սահարա անապատից հարավ ընկած երկրները աղտոտումը կավելացնեն եռակի, իսկ Հարավային Ասիայի պետությունները՝ կրկնակի:

Ամենալուրջ խնդիրը մասնագետները տեսնում են պլաստիկի օգտահանման մեջ, որն առանց հատուկ վերամշակման լուրջ ազդեցություն Է գործում Էկոհամակարգերի վրա, քանի որ պլաստիկե իրերը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր տարիներով չեն քայքայվում: Զեկույցի հեղինակներն այդ կապակցությամբ ընդգծել են, որ 2016 թվականին աշխարհի երկրները օգտահանել են 242 մլն տոննա պլաստիկե աղբ, ինչը կազմում Է բոլոր կարծր թափոնների 12 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am