Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար շատ լավ ժամանակահատված էր 2017 թվականի աշունը, երբ պաշտոնական այցով Հայաստանում էր Լեհաստանի արտգործնախարարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում  Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը:

Կարևորելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը՝ դեսպանն ասաց, որ այցերի ընթացքում քննարկվում են համագործակցության  ամենատարբեր հարցեր:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպան Չեպլակն ասաց, որ այս տարվա առաջին 5-7 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով: «Դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, ինչ որ մենք ուզում էինք: Պետք է ընդգծել, որ  մի շարք ապրանքներ մեր երկիր են հասնում ոչ անմիջապես Հայաստանից, այլ տարբեր երկրներից: Օրինակ՝ ձեր հյութերը մեր երկիր  հասնում են Բուլղարիայի միջոցով»,-նկատեց դեսպանը:

Նա վստահեցրեց` Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո փոխայցերը կշարունակվեն: «Հույս ունեմ, որ  ընտրություններից  հետո ձեր վարչապետը կայցելի մեր երկիր»,- ընդգծեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am