Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի նախագահը

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի 
նախագահը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ օգուտ բերեն մեր երկրներին ու ժողովուրդներին»,-ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am