Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը կարևորել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

Դավիթ Տոնոյանը կարևորել  է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին  ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Կանդրաչին և նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը ունի բազմամյա փորձ, առկա է համապատասխան իրավական հիմք և կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու ցանկություն: Կարևորվել է նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:  

Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Փոխգնդապետ Կանդարչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը և նախաձեռնել նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական երկկողմ ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am