Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միոտնանի աղջիկը հանդես Է եկել «Միսս Իտալիա» մրցույթի եզրափակիչում

Միոտնանի աղջիկը հանդես Է եկել «Միսս Իտալիա» մրցույթի եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միոտնանի աղջիկը դարձել Է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի եզրափակիչի երեք մասնակիցներից մեկը, բայց զիջել Է հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իտալական ԶԼՄ-ները: Կյարա Բորդին առաջին հաշմանդամ մասնակիցն Է դարձել այս մրցույթի պատմության մեջ:
Հարցազրույցներից մեկում 18-ամյա Բորդին հայտնել Է, որ մրցույթում իր ներկայությունն արդեն «հաղթանակ Է նախապաշարումների նկատմամբ»:
Աղջիկը ոտքը կորցրել Է 13 տարեկանում՝ ենթարկվելով ավտովթարի: Նա ստիպված Էր վերապրել երեք ծանր վիրահատություն եւ տանջալից ռեաբիլիտացիա, բայց կարողացել Է ցավը վերածել ուժի: Այժմ իր արտասովոր պրոթեզները նա ներկայացնում Է որպես աքսեսուար եւ հույս ունի, որ իր օրինակը կոգեւորի մյուս այն երիտասարդներին, որոնք չունեն լիարժեքության զգացողություն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am