1000х90.jpg (78 KB)

Միոտնանի աղջիկը հանդես Է եկել «Միսս Իտալիա» մրցույթի եզրափակիչում

Armenpress 17:03, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միոտնանի աղջիկը դարձել Է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի եզրափակիչի երեք մասնակիցներից մեկը, բայց զիջել Է հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իտալական ԶԼՄ-ները: Կյարա Բորդին առաջին հաշմանդամ մասնակիցն Է դարձել այս մրցույթի պատմության մեջ: Հարցազրույցներից մեկում 18-ամյա Բորդին հայտնել Է, որ մրցույթում իր ներկայությունն արդեն «հաղթանակ Է նախապաշարումների նկատմամբ»: Աղջիկը ոտքը կորցրել Է 13 տարեկանում՝ ենթարկվելով ավտովթարի: Նա ստիպված Էր վերապրել երեք ծանր վիրահատություն եւ տանջալից ռեաբիլիտացիա, բայց կարողացել Է ցավը վերածել ուժի: Այժմ իր արտասովոր պրոթեզները նա ներկայացնում Է որպես աքսեսուար եւ հույս ունի, որ իր օրինակը կոգեւորի մյուս այն երիտասարդներին, որոնք չունեն լիարժեքության զգացողություն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am