Հունահռոմեական երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22:58, 18 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ներկայացուցիչները դարձան աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիրներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:
Եզրափակչում պարտվեց նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ով 0:5 հաշվով զիջեց մրցակցին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում