Թուրքիայում չեն կարողանում մարել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը
10:55, 18 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Հրդեհի գոտու դժվարամատչելիության պատճառով հրդեհի տարածումը ժանդարմերիան փորձում է կանխել անօդաչու թռչող սարքերի միջոցով»,-գրում է «Անադոլուն»:
Արարատի լանջին բռնկված հրդեհը տեսանելի է նաև Երևանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում