Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Yerevan Today-ի գլխավոր խմբագիրը հայտնում է իր աշխատանքային համակարգիչը քննչական կոմիտեի կողմից առգրավելու մասին

Yerevan Today-ի գլխավոր խմբագիրը հայտնում է իր աշխատանքային համակարգիչը 
քննչական կոմիտեի կողմից առգրավելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից կայքի խմբագրությունում կատարված խուզարկությունից: Լրագրողների հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշեց, որ կատարվածը իր համար տարօրինակ է:

Նրա խոսքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ Yerevan Today-ն է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը շուտ տեղադրել: Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: Ընդ որում, դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում: Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին,  մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է, բայց դրանից հետո ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբյանը:

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today կայքի հետ ի՞նչ կապ ունի, Սևակ Հակոբյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ ու ընդհանրապես ոչ մի կապ չունի կայքի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am