Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Ինչ Է պատահում հսկայական փղի հետ վայրի բնության մեջ նրա սատկելուց հետո

 Ինչ Է պատահում հսկայական փղի հետ վայրի բնության մեջ նրա սատկելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փղերի դերը Էկոհամակարգում չափազանց կարեւոր Է ոչ միայն նրանց կյանքի օրոք, եւ այս տեսանյութը ցույց Է տալիս դաժան ճշմարտությունն այն մասին, թե սատկելուց հետո ինչ Է տեղի ունենում հսկայական փղերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ կադրերում ցուցադրված Է մի փիղ, որն ուր որ Է սատկելու Է. նրան բախման ժամանակ մահացու վիրավորել Է ցեղակիցը: Այդ օրը նրան թողնում են հանգիստ մահանալ, եւ ոչ ոք նրան չի անհանգստացնում: Երկրորդ օրը նրա հիշատակը հարգելու են գալիս մյուս փղերը:

Մահվանից երեք օր անց սատկած կենդանուն հայտնաբերում են լեշակերները: Առաջինը վրա են տալիս բորենիները: Մեկ գիշերվա ընթացքում գիշատիչների հոտը դատարկում Է փղի փորոտիքը եւ կուշտ ուտում, ինչից հետո գալիս Է գիշակեր թռչունների հերթը:

Մեկ շաբաթվա ընթացքում փղի լեշը կերակրում Է տասնյակ բորենիների ու թռչունների, բացի դրանցից, նրանով բերանն Է «քաղցրացնում» նաեւ ընձառյուծը: Տասն օր անց հսկայական փղից մնում Է միայն կնճիթը, իսկ եւս մի քանի օր անց՝ միայն կմախքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am