Բասկետբոլային «Արագած» ակումբը 4 նոր խաղացող ունի
13:48, 15 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբը մի շարք նոր համալրումներ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորաստեղծ «Արագած» ակումբին են միացել Դոն Լիկը, Ռոբերտ Կոնտեն, Կորի Պայնեն, Իսաիահի Էլիսը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը:
Հայաստանի կանոնավոր առաջնության խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում