Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսական ռազմակայանի եւ ՀՀ ՊՆ-ի զինծառայողները երկկողմ վարժանքների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Ռուսական ռազմակայանի եւ ՀՀ ՊՆ-ի զինծառայողները երկկողմ վարժանքների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակում ոչնչացրել պայմանական հակառակորդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները մշտական տեղաբաշխման վայրերից ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան՝ վարժանքների անցկացման շրջան, որտեղ համատեղ ոչնչացնելու Էին պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու օբյեկտները: Երթի ընթացքում ստորաբաժանումները զանգվածային բնաջնջման զենք կիրառած պայմանական հակառակորդի գրոհներին հակազդելու առաջադրանքներ են կատարել:

Զինծառայողները համատեղ մշակել են ցերեկային ու գիշերային ժամերին պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում մանեւրային պաշտպանության մարտավարական տարրերը, մարտական մեքենաներից դեսանտ իջեցնելիս կատարվող գործողությունները, պայմանական հակառակորդի թիրախների որոնումը, արգելափակումը եւ ոչնչացումը կենտրոնացված կրակով:

Վարժանքների պայմանական խաղարկման ընթացքում հրամանատարները դրսեւորել են ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու եւ մարտավարական գործողությունների իրենց կարողությունը, իսկ զինծառայողները հրաձգային զենքով ու մատական մեքենաների սպառազինությամբ ոչնչացրել են պայմանական հակառակորդի գործողությունները նմանակող թիրախները:

Համատեղ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներում երկու երկրներից ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am