Գևորգ Կոստանյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը մտահոգիչ է համարում երկրի համար
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը մտահոգիչ է համարում երկրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Դա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես դրանց կանդրադառնամ ավելի ուշ»,-նշեց Կոստանյանը:
Կոստանյանը հայտեց, որ այս հարցով պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել:
Ավելի վաղ` սեպտեմբերի 12-ին համացանցում տարածվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դրան ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև հրավիրված ասուլիսում ԱԱԾ և ՀՔԾ պետերը հաստատել էին, որ դա իսկապես իրենց զրույցն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում