Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Շանթ-2018». ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են զորավարժությունները

«Շանթ-2018». ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» զորավարժության շրջանակում սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը խորհրդակցության մասնակիցներին իրազեկել է նոր զարգացումների եւ իրադրության փոփոխությունների մասին: Իրականացվել է առաջիկա խնդիրների ճշգրտում, տրվել են անհրաժեշտ հանձնարարություններ:

Մասնավորապես, պլանով նախատեսված միջոցառումների իրականացման շարքում Ազգային ժողովի աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա օրակարգով աշխատանքային ռեժիմ: Ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային պլանները: Իրականացվել են զինապարտների ու ամրագրման ենթակա պահեստազորայինների անվանացուցակների եւ Զինված ուժեր զորակոչվելու արդյունքում Աշխատակազմի գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող մասնագետների վերաբաշխման ու նրանց փոխարինման անվանացանկերի ճշգրտման աշխատանքներ: Կապի եւ տեղեկատվության համակարգը նախապատրաստվել է եւ պատրաստ է պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ գործելուն:

Մի շարք հանձնարարականների շարքում անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար հանձնարարվել է կազմել համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տրվելու են նոր ընթացիկ հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am